Միջազգային չափանիշները բնապահպանության ոլորտում դառնում են պարտադիր

04-06-2013

Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Ֆինանսական միջազգային կորպորացիայի և Եվրոպականվերակառուցման և զարգացման բանկի պատվիրակությանը: Նախարարը ողջունելով հյուրերին` կարևորել է երկուստեք համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` հանքարդյունաբերության արդյուքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, և որպես առաջնահերթ պայման երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների ներդրման և բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:

Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ: Կողմերը համաձայնվել են, որ հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջայրին:

<
>