ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.05-01.06.2013թթ)

03-06-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհիպահպանության ոլորտ

     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 1 դեպքի համար  հաշվարկվել է 1200.0հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Ապօրինի որս

Կենսաբազամզանության հողերի թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանք 2 որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել են ձկնորսության պարագաներ և վայրի թռչուն (տափաստանային ճուռակ): Թռչունը սահմանված կարգով հանձնվել է Երևանի կենդանաբանական այգի:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և <<Սևան Ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ /45կգ/ <<կարաս>> տեսակի ձուկ: Ձկները սահմանված  կարգով հանձնվել են  <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Կառնուտի ջրամբար:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 21 հատ  <<սիգ>> տեսակի ձկները հանձնվել են<<Զատիկ>> մանկատուն ՊՈԱԿ:

   Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.74մլն.դրամ գումար:

 

<
>