Թանգարանային գիշերը Բնության թանգարանում

23-05-2013

ՀՀ բնապահպանության նախարարության <<Հայաստանի բնության պետական թանգարան>> -ում 2013թ. մայիսի 18-ին տեղի է ունեցել թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշերվան» նվիրված միջոցառում: 2013 թ. թանգարանների միջազգային օրն անցկացվել է «Թանգարաններ. հիշողություն + ստեղծագործականություն = հասարակական փոփոխություն խորագրի ներքո», որի համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով:

<< Թանգարանային գիշեր>> միջոցառման շրջանակում <<Հայաստանի բնության պետական թանգարան>>-ը ներկայացրել է "քարե դարի գործիքների" ցուցադրություն` Հայաստանի բնության պետական թանգարանի հիմնական ֆոնդապահոցից, ինչպես նաև Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի <<Գովք հայրենի բնության>> խորագրով կտավների ցուցադրություն:

Տեղի է ունեցել համերգ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգային ծրագրով հանդես են եկել նաև Երևանի ՙՔուշնարյանի՚ անվան արվեստի դպրոցի սաները /տնօրեն Էդգար Գյանջումյան/:

<
>