Տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում

21-05-2013

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում, որի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի փաստաթղթերի փորձաքննությանը վերաբերող հարցեր:

Նախարարին ներկայացվել են շուրջ երկու տասնյակ գործունեություններ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծի, ՀՀ Սյունքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերը ուղարկել լրամշակման, իսկ ՙԷյԹիԷմԷս Սոլյուշընս՚ ՍՊԸ կողմից ներկայացված երկշղթա 110 Կվ օդային գծի ՙՄատուռ՚-ի կառուցման, ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի կողմից ներկայացված Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի, ՙԱրսնելա՚ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագծային փաստաթղթերին տալ դրական եզրակացություն: 

<
>