ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (06.05-18.05.2013թթ)

20-05-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 06.05-18.05.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  580.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է  4.33մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհիպահպանության ոլորտ

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

    Սյունիքի տարածքային բաժնի  կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման  պատճառով հաշվարկվել է 667.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը <Երևան>ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

    Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

    Հողերի  պահպանության ոլորտ   

Տավուշի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սյունիքի բաժնի կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 3470.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

      Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ   իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 3.16կգ խեցգետնի ապօրինի որս և  իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դր., իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ/15կգ/ <սիգ> տեսակի ձուկ,  ինչը սահմանված  կարգով հանձնվել է <Գավառի մանկատուն>  ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված 98 հատ կողակ և բեղլու տեսակի ձկների ոչնչացման պատճառով հաշվարկվել է 98.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 150 հատ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց> ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Զատիկ> մանկատուն ՊՈԱԿ և <Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր>:

 

      Փայտանյութի ապօրինի տեղափոխում

       Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.1մլն.դր. գումար:

<
>