Նախարար Արամ Հարությունյանի հրամանը աշխատանքային խումբ ստեղծելու մասին

16-05-2013

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով: Արամ Հարությունյանն աշխատանքային խմբին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ուսումնասիրել Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտակայանների գործունեության համապատասխանությունը տրված փաստաթղթերի պահանջներին:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը (խմբի ղեկավար), ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Լևոն Միքայելյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության դատաիրավական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Լևոն Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի պետ Արարատ Աղաբեկյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Տիգրան Հակոբյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Խաչիկ Սմբատյանը, ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը:

<
>