Ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների մասին

07-05-2013

Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել.

  1. ՙՄեգո Գոլդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:
  2. ՙԳեգամետ Պլյուս՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:
  3. ՙՎարդենիսի քարհանք վարչություն՚ բաց բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի ՙԼեսնոյե՚ տեղամասի շահագործման նախագծին:

Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, ՙՄեղրաձոր Գոլդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:

<
>