ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (25.03-29.03.2013թթ)

02-04-2013

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:

Մասնավորապես`

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի ևԿոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ  իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 954.0 հազ.դր. գումար:

<
>