Երևանում բացվել է էներգաարդյունվետության լաբորատորիա

26-03-2013

Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարա­րու­թյան և ՀՀ քաղաքաշինության նախա­րա­­րու­թյան համա­կարգման ներքո ընթացող «Շենքերի էներգետիկ արդյունա­վետու­թյան բարձրացում» ՄԱԶԾ ծրագրի և Երևանի ճարտարապետու­թյան և շինարարության պետական համալսարանի համագործակցության շրջանակներում հիմնադրված էներգաարդյունավետության լաբորատորիայի բա­ցմանը:    Շնորհավորելով հյուրերին լաբորատորիայի բացման կապացությամբ՝ նախարարն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա գիտնականներին նորանոր բարձունքների հասնելուն:

«Այս լաբորատորիան կստեղծի այն հիմքերը, որոնք հետագայում հնարավորություն կտան ակտիվացնել էներգախնայողության բարձրացման և դրանք կիրառության մեջ դնելու ուղղությամբ տարվող աշխատանքների որակը»,-բացման խոսքում նշել է բնապահպանության նախարարը:

Ծրագրի կողմից Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանին է տրամադրվել շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 12 անվանում սարքավորումներ և գործիքներ: Հայաստանում առաջին անգամ հասանելի այս նորագույն սարքերը թույլ են տալիս մասնավորապես գնա­հատել շենքերի էներգետիկ արդյունավետության հետ առնչվող մի շարք օդերևու­թաբանական և ջերմաֆիզիկական հարաչափեր և ստացված տվյալները ուղղա­կիորեն ներբեռնելով համակարգիչ՝ ստանալ վերլուծած արդյունքները գրաֆիկական պատկերով: Հետապնդելով ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակը` լաբորատորիան հասանելի կլինի նաև համապատասխան որակավորում տրամադրող այլ <ԲՈՒՀ-երի ուսանողների համար` հնարավորություն տալով նրանց գործնականում ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման և բարձրացման նպատակով իրականացվող վերլուծություներին և միջոցառումներին:

<
>