Նախարար Արամ Հարությունյանը մեկնել է Գերմանիա

25-02-2013

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27 –ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերին:

Փետրվարի 26-ին Բեռլինում ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջև կստորագրվի համագործակցության հռչակագիր:

Այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության ոլորտի մասնագետների փորձի փոխանակման խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ, համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման (ՙԱրփի լիճ՚ ազգային պարկ) վերաբերյալ:

Գերմանիա կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

<
>