Տեղի է ունեցել ՙԲնության հատուկ պահպանվող տարածքների մասին՚ ՀՀ օրենքի նախագծի քննարկում

06-02-2013

ՀՀ բնապահապանության նախարարությունում Արամ Հարությունյանը անցկացրել է խորհրդակցություն, որտեղ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ՙԲնության հատուկ պահպանվող տարածքների մասին՚ ՙՏեղական ինքնակառավարման՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ՙՀայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում՚ փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԲնապահպանական վերահսկողության մասին՚ փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ ստացված դիտողություններիև առաջարկությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Գյուղատնտեսության նախարարության գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիտողությունները քննարկմանը ներկայացված օրենքի նախագծերի վերաբերյալ:

Քննարկման ավարտին Նախարարը առաջարկել է դիտողություններն ու առաջարկությունները քննարկել աշխատանքային խմբերում որից հետո դրանք նորից կքննարկվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

<
>