Ձկների սատկելու պատճառը Հրազդան գետում թունավորումն է

26-12-2012

Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ»ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:

Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը:   Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա»և «Գետափ»ռեստորանների շրջակայքից  ջրի նմուշառումներ են կատարել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:

Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:

 

<
>