ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.12-21.12.2012թթ)

24-12-2012

 

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 17.12-21.12.2012թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է  1.36մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 17.1մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

        ԲՊՏ բաժինների կողմից  ՙՍևան ազգային պարկ՚ ՊՈԱԿ–ում իրականացված  համատեղ ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 750.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 16.753մլն,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

     Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործով կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 313.5 հազ,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:

     Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործով  1 ֆիզիկական  անձի նկատմամբ հաշվարկվել է 10.5 հազ,դր  գումարի բնությանը պատճառված վնաս:  

    Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 13.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 38 հատ սոճենի տեսակի ծառեր:

 

Ջրերի պահպանության ոլորտ

     Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

      Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի   Վերահսկողության բաժին կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման հանձնարարական:

 Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: 

  Սյունիքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

 

Հողերի  պահպանության ոլորտ

       Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

     

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.5մլն.դր. գումար:

<
>