Բնապահպանության նախարարը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

06-12-2012

 

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը:
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթցքում նման հանդիպում առաջին անգամ է և կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել:
Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները:
Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել և ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:
Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանիբնության հատուկ պահպանվող տարածքներին և էկոտուրիստական ներուժին:
Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրասիայի զարգացման գործակալության ղեկավարությունը և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ:

<
>