Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը անցկացրել է հերթական խորհրդակցություն

04-12-2012

 

Սույն թվականի դեկտեմբերի  4-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը անցկացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն:

Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին`

«Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման,

«Ալռուբ» ՍՊԸ-ի  ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին » ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային,

 «Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն»  նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:

<
>