Բնապահպանության նախարարն ընդունել է Չեխիայի պատգամավորների պատվիրակությանը

27-11-2012

 

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Կատերինա Կոնեչնայի գլխավորությամբ:

Նախարարը ողջունելով հյուրերին՝ նշել է Հայաստանի և Չեխիայի միջև բնապահապանության ոլորտում ձևավորվող հարաբերությունները: «Մենք պետք է ձեր համապատասխան նախարարության հետ մեր կապերը ավելի ակտիվացնենք և մշակենք համատեղ ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում, որ բնապահպանության ոլորտում մեր  համագործակցությունը երկու երկրների միջև սկսում է հենց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ»-ասել է Արամ Հարությունյանը: 

Կողմերը զրուցել են բնության հատուկ պահպանվող տարածքների ու դրանց պահպանման ռեժիմների մասին:

Չեխական պատվիրակության ղեկավարը ողջունել է այն փորձը, որը հայկական կողմը կուտակել է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման պահպանման և դրանց օրենսդրական կարգավորման ուղղությամբ: Կատերինա Կոնեչնան նշել է,- «Ես շատ կցանկանայի, որ Չեխիայի բնապահպանության նախարարությունը համագործակցեր ԲՀՊՏ-ների մասով, քանի որ հայկական փորձը շատ օրինակելի է»:

Հայկական կողմը չեխ պատգամվորներին ներկայացրել է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների, դրանց աշխարհագրության և կենսաբազմազանության մասին տեղեկություններ: Ավարտին հյուրերը հուշանվերներ են փոխանակել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների մասին:

<
>