ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային

21-11-2012

 

 


ՀՀ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է   Հայաստանում  Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Նախարարը ողջունել է հյուրին` կարևորելով Չեխիայի Հանրապետության հետ արդյունավետ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են  Չեխիայի Հանրապետության դեսպանության և  Չեխիայի խորհրդարանի պատվիրակության հայաստանյան այցի հետ կապված մանրամասներ:       

ՀՀ բնապահպանության նախարարությունը համագործակցել է Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ` TAIEX ծրագրի շրջանակներում: Չեխիայի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական այցեր, որոնց  մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների տարբեր խմբեր:

 Նախարար Արամ Հարությունյանը և Պետր Միկիսկան քննարկել են նաև առաջիկա համագործակցության և փոխայցելությունների հետ կապված հարցեր:

<
>