Արձանագրվել է փայտագողության խոշոր դեպքեր

07-11-2012
 
 
 
 
 

2012թ. նոյեմբերի 4 – 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին իրականացված օպերատիվ վերահսկողության (ստուգայցի) ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ բնապահպանական իրավախախտումները.
Գազ-53 մակնիշի 09 ՏU 203 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ բոխի և հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար և իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետական բյուջե է մուտքագրվել 130.0 հազ. դրամ:
Ֆորդ մակնիշի 25 ԼԼ 295 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 0.5 խմ բոխի տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 15.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի:
Գազել մակնիշի 30 ՍU 998 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 3 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 90.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 190.0 հազ. դրամ: ՈւԱԶ մակնիշի 33 PՕ 431 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2.2 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 66.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 166.0 հազ. դրամ:
Գազել մակնիշի 22 ԼU 593 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 0.5 խմ բոխի և հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 15.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 50.0 հազ. դրամ:
Զիլ-130 մակնիշի 03 ԼԼ 538 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված անկողահատ տախտակ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 90.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 110.0 հազ. դրամ: Գազել մակնիշի 23 ՕՍ 362 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ բոխի տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 130.0 հազ. դրամ:
Ֆորդ մակնիշի 27 ՕԼ 870 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2.5 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ: Ավտոմեքենան գտնվում է Աբովյան քաղաքի ՃՈ հենակետի հարակից տուգանային տարածքում: Վառելափայտ տեղափոխող անձը չի ներկացել բնապահպանական տեսչություն՝ վարույթ իրականացնելու համար:
Նույն ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտումներ է արձանագրվել նաև Կոտայքի և Երևանի տարածքայի բաժինների աշխատակիցների կողմից:
Ֆորդ մակնիշի 3733 12 ЖБ պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 2 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված 60.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար և իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետ. բյուջե է մուտքագրվել 160.0 հազ. դրամ:
ՈՒԱԶ մակնիշի 67 ՕՕ 473 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է 1 խմ հաճար տեսակի ապօրինի ձեռքբերված վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30.0 հազ. դրամ վնասի հատուցման գումար, իրավախախտն ենթարկվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի: Պետական բյուջե է մուտքագրվել 130.0 հազ. դրամ:

<
>