2012 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումներ

08-10-2012

 

         2012 թվականի հոկտեմբերի 1-ից  5-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 330.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.04մլն.դր  ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

      Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարով վարչական տուգանքի որոշում:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

        Լոռու ՏԲ  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

    Տավուշի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով  հաշվարկվել է 1045.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

 Հողերի  պահպանության ոլորտ

       Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս 

      Գեղարքունիքի  ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի  և ձկան ապօրինի   որսի  համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է   վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով:  Առգրավված   15.7կգ կենդանի խեցգետինը և 6 հատ <կարաս> տեսակի ձկները բաց են թողնվել Սևանա լիճ:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

        Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված քարի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.02.մլն. դր. գումար:                                    

                 ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>