բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված

01-06-2012

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  820.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 190.0հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

       Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:Բռնագրավված 5.0կգ խեցգետինները ԳՏ բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

         Կենսառեսուրսների,հողերի,թափոնների,վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

         Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

         Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

         Կոտայքի ՏԲ _ի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 190.0հզ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

         Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

         Սյունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.13 մլն.դր. գումար:            
                       

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>