Բնապահպանական պետական տեսչության կողմից 14.05-18.05.2012թթ ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված...

21-05-2012
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.05-18.05.2012թթ ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:

Մասնավորապես`
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 474.0 հազ.դր. գումար:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
<
>