ՀՀ բնապահպանության նախարարությունը մայիսի 11-ին կազմակերպվել էր Հայոց ազգային բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում

15-05-2012

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Հայաստանի  բնության պետական թանգարանում 2012թ  մայիսի 11-ին կազմակերպվել էր Հայոց ազգային բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքը մատուցել հայ ազգի պանծալի զավակներին` իրենց սխրանքների համար և մեծ հպարտությամբ տոնել մեր փառահեղ հաղթանակը:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ազգային հերոսներ Մովսես Գորգիսյանի և Վիտյա Այվազյանի ընտանիքի անդամների, ինչպս նաևղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանի,  ղարաբաղյան վետերանների խորհուրդի նախագահ, գեներալ-մայոր Արսեն 

 

Ֆիդանյանի,  Արծիվ մահապարտներ ջոկատի փոխհրամանատար Աղաբեկ Խաչատրյանի և այլոց հետ: Միջոցառման շրջանակում տեղի  ունեցավ գեղանկարիչներ,ամուսիններ Վլադիմիր Գրիգորյանի և Ֆլորա Բաղդասարյանի «Ապրած տարիներ» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը, այնուհետ ներկաները շրջեցին բնության թանգարանում, ծանոթացան Հայաստանի բնության` բուսական ու կենդանական  աշխարհին:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարության  մամուլի ծառայություն

<
>