Իրականացված աշխատանքների վերաբերյալ բնապահպանական պետական տեսչությանկողմից 23.04-28.04.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի

30-04-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված աշխատանքների   վերաբերյալ բնապահպանական պետական տեսչությանկողմից 23.04-28.04.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումներիարդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է  450.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 7.3 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

      Արագածոտնի  ՏԲ կողմից  2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արմավիրի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

         Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 8.1մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>