Բնապահպանական պետական տեսչության կողմից 16.04-20.04.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում

23-04-2012

   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 16.04-20.04.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  650.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում:

 Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության  ոլորտ

     ԸԵՄ վերահսկողության  բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  2 որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

        Սյունիքի  ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում:

      Արարատի Սյունիքի  ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արմավիրի  ՏԲ կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 998.6հազ.դր. գումար:      

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>