Բնապահպանական պետական տեսչության կողմից 02.05-11.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված

14-05-2012

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 02.05-11.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներիարդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 680.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 819.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 378.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբկայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 246.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Վայոց ձորի ՏԲ կողմից հաշվարկվել է 105.0հազ.դր գումարի հրդեհի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի ՎԲ և Երևանի ՏԲ կողմից համատեղ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի  ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

   Սյունիքի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

   Փայտի ապօրինի տեղափոխում

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս :

Ապօրինի որս

      Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:  Առգրավվել է 6 հատ խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել   960.0 հազ.դր. գումար:                                    

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>