2012 թ մարտի 30-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

02-04-2012

2012 թ մարտի 30-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահրամ Տեր- Բալյանը: Թվով 28 քաղաքացիական ծառաայողներ հանդիսավոր պայմաններում, եռագույն դրոշի և պետական զինանշանի ներքո երդվեցին հավատարիմ ծառայել ՀՀ ժողովրդին, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը և անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները:
Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով երդման արարողությունը, շնորհավորեց բոլորին, մաղթելով մասնագիտական վերելքներ, բազում ձեռքբերումներ և անսպառ եռանդ, նախարարը նշեց նաև, որ այս արարողությունն օրենքով նախատեսված գործընթաց է, որից հետո քաղաքացիական ծառայողներն առավել պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն իրենց աշխատանքին:
Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահրամ Տեր- Բալյանը նույնպես շնորհավորեց քաղ. ծառայողներին, նշելով որ «Երդումը» դա պատասխանատվության ստանձնում է, որ դառնալով քաղաքացիական . ծառայող աշխատակիցը պարտավորվում է իրականացնել երդման հիմքում ընկած գաղափարախոսությունը:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>