Ապրիլի 10–ին Եղվարդի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ «Օրհուս» կենտրոնի և «Եղվարդ» երիտասարդական–բնապահպանական ՀԿ–ի համատեղ կազմակերպած..

12-04-2012


Ապրիլի 10–ին Եղվարդի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ «Օրհուս» կենտրոնի և «Եղվարդ» երիտասարդական–բնապահպանական ՀԿ–ի համատեղ կազմակերպած «Ես և իմ շրջակա միջավայրը» շարադրությունների մրցույթի ամփոփում–մրցանակաբաշխությունը: Լավագույն շարադրությունների հեղինակներն արժանացան մրցանակների և պատվոգրերի: Մրցանակները տրամադրել էր ՀՀ բնապահպանության նախարարությունը, վերջինիս ներկայացուցիչներն էլ հանձնեցին մրցանակները: Բնապահպանության նախարարությունը նաև հատուկ նվեր էր պատրաստել Եղվարդի «Օրհուս» կենտրոնի /ՀՀ բույսերի և կենդանիների «Կարմիր գիրքը»/ և «Եղվարդ» ՀԿ–ի /2007-2011թթ. նախարարական զեկույցը` գրքի և սկավառակի տեսքով/ համար:

<
>