ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների...

11-04-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 350.0հզ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 296.1հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի2 որոշում և հաշվարկվել է 296.1հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների համար կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի Մարտունու բաժնի հետ համատեղ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 8.7կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.79 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>