Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կայացավ «Ռիո+20» կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի

06-04-2012

Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կայացավ «Ռիո+20» կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի ՀՀ ազգային գնահատման զեկույցի նախագծի հանրային քննարկումները: Զեկույցը պատրաստվել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի կողմից, որի համանախագահներն են ՀՀ արտաքին գործերի և բնապահպանության նախարարները: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ «Ազգային գնահատման զեկույցը» չափազանց կարևոր փաստաթուղթ է, որով հունիսին Հայաստանը պետք է ներկայանա «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում, 1992թ. ՄԱԿ գագաթաժողովում կողմերը մշակեցին «Կայուն զարգացման» գաղափարը: Այդ գաղափարը ենթադրում է բնական ռեսուրների պահպանում, կայուն սոցիալ-

տնտեսական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և սոցիալական անհավասարության հաղթահարում: 2002թ. գագաթաժողովում Հայաստանն արդեն հանդես է եկել իր գնահատման զեկույցով: Հանրային քննարկմանը մասնակցում էին Հայաստանի հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների, գիտակրթական և գործարար ոլորտների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>