ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.03. -16.03.2012թթ ընկած ժամանակահատվածում

21-03-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.03. -16.03.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.13մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 1.39մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 877.0հազ,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 64.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործով կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 388.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 25.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ կողմից <Ստեկլոմաշ> ԲԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նմատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
ԿՀԹՎՆ ՎԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի ՏԲ կողմից հայտնաբերված խախտումների համար 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.35 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>