Բնապահպանական տեսչությունը հայտնաբերել է…

23-01-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 09.01.12-20.01.12թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.43 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 6.73մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնված 206 հատ ծառերի ապօրինի հատման գործով  հաշվարկվել է 6176.0 հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնասի գումար, իսկ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1որոշում, իսկ 1 գործի վարչական վարույթն ընթացքի մեջ է: Հաշվարկվել է 99.0հազ.դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

         Տավուշի  տեսչական բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 152.7 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տեսչական բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման   գործերով 6 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 102.3 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արարատի տեսչական բաժնիկողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արմավիրի  տեսչական բաժնի  կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում: 

Արագածոտնի  տեսչական բաժնի  կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերվել է`

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

        Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4  որոշում: 

Արագածոտնի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1  որոշում և հաշվարկվել է 75.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 98.76հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Արմավիրի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 180.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.74 մլն.դր. գումար:

         Հասարակայնության հետ կապերի բաժին  

<
>