Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։
Մի՛ խուսափեք այլակարծությունից ու եղե՛ք համարձակ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նախարարության աշխատակազմը հետպատերազմյան շրջանում մրցույթների արդյունքում համալրած աշխատակիցների հետ։
Հանդիպմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ.Գուլյանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին
Նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:
Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 10,000 տնկի
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօրվա ծառատունկն ուղղված էր ոչ միայն մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև խորհրդանշում էր հետպատերազմյան շրջանում մեր պետականության ու ժողովրդի վերածնունդը։ Ընտրվել էր այնպիսի տեղանք, որտեղ հնարավոր կլինի նաև ապահովել տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը:
Համագործակցություն լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի (Lithuanian Development Cooperation and Democracy Promotion programme) շրջանակներում
Հայաստանում ապակե և պլաստիկ թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ էր ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի
Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.04-23.04.2021թ)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում
Ապրիլի 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պատրաստվում ենք համապետական ծառատունկին
Տնկանյութի տարբեր տեսակներ
Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։
«Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության կողմից Սյունիքի մարզի Կապան համայնքում նախատեսվող անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Սյունիքի մարզի Կապան համայնքում նախատեսվող անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
«Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության կողմից Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ
Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի (դիզելային ավտոհավաքակայանի կառուցում, դիզելային ավտոպարկի կազմի նորացում, պայթուցիկ նյութերի նոր պահեստի տեղակայում, թիվ 1, 2 և 4 դյուկերների հակավթարային և սպասարկման ավազանների տեղակայում) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ / «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
Աշխատաժողով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC) գործընկերության պլանի վերաբերյալ
Պետական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ աշխատաժողով ՀՀ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC) գործընկերության պլանի վերաբերյալ։
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»
2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։