Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08-13.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 09-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 08-ի ցերեկը, 09-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ին էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
3.2 մլն եվրո` Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Հրավիրում ենք հասարակական սեկտորի, ոլորտով հետաքրքրված կառույցների և անհատների ուշադրությունը
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։
Հրավիրում ենք հասարակական սեկտորի, ոլորտով հետաքրքրված կառույցների և անհատների ուշադրությունը
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (05.02-10.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ին` կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի «Ջրվեժ» անտառապարկի տարածքում հանգստի գոտու կազմակերպման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի «Ջրվեժ» անտառապարկի տարածքում հանգստի գոտու կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիր
Մշակվում է <<Խաչի Աղբյուր>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական (շշալցում) նպատակներով «Խաչաղբյուր» և «Սեզաղբյուր» կոչվող բնական աղբյուրներից 8.2 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (04.02-09.02.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև։
Մշակվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ բնակավայրի արոտավայրերի ջրարբիացման նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Ամունալի ձոր» ջրաղբյուրից 0.27լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի արոտավայրերի ջրարբիացման նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Չալլըղ» ջրաղբյուրից 0.39լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է <<Լիլբեր>> ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում 11,8 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 16.0 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: