Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ գերխնդիր
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարար Ա. Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի. Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ. Ավետիսյանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20.01-25.01.2021թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
«Մառա և դուստրեր» ՍՊ ընկերության կողմից ներկայացված նոր միջնակարգ դպրոցի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
Նոր միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Մառա և դուստրեր» ՍՊԸ
2020 թվականին Սևանա լիճ բաց թոցնված ձկնաքանակի մասին
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։
«Գազոյլ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գյուղ Գոգավան 1-ին փողոց 10/5 հասցեում նախատեսվող բազմավառելիքային լցակայանի հանրային քննարկումների վերաբերյալ
Գյուղ Գոգավան 1-ին փողոց 10/5 հասցեում նախատեսվող բազմավառելիքային լցակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում/ «Գազոյլ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19.01-24.01.2021թթ.)
ՈՒշադրություն
Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 19-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
«Էկո Մետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության հանրային քննարկումների վերաբերյալ
Երևան քաղաքի բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն/ «Էկո Մետալ» ՍՊԸ
Մշակվում է Արտյոմ Զաքարյանի՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում 0.834 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման /նպատակով Ախուրյան գետի անանուն վտակից սնվող ջրային տարածքից 0.32 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Կոտայքի մարզի Սարանիստի բազալտի հանքավայրի առաջին տեղամասում արդյունահանման աշխատանքների»հանրային քննարկումների վերաբերյալ
«Կոտայքի մարզի Սարանիստի բազալտի հանքավայրի առաջին տեղամասում արդյունահանման աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտ/ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
«Կլորիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Արևելյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Արևելյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ / «Կլորիկ» ՍՊԸ