ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս կազմակերպելու տուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ:
Տուրիզմի նախընտրվող ձևերն են էկոտուրիզմը, էթնոտուրիզմը, ագրոտուրիզմը, պատմամշակութային և գիտաճանաչողական տուրիզմը, սպորտային տուրիզմը որոնք կարող են զուգակցվել վայրի կենդանական, բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching, birdwatching) և այլ տուրերի հետ:
Էկոտուրիզմը բնության և մշակութային տեսարժան վայրերի ճանաչողության և ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու զբոսաշրջություն է՝ կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, ունենում է շրջակա միջավայրի վրա մեղմ ազդեցություն, ապահովում է տեղի բնակչության ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և այդ գործունեությունից օգուտների ստացումը։
Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերիայդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ՝ ԲՀՊՏ), զբոսաշրջային գրավչություն ունեցող պաշարների պահպանությանը և կայուն օգտագործմանը նպաստող գործառույթների ապահովման և իրականացման, էկոլոգիական չափանիշների վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացման և տարածման, էկոտուրիզմի զարգացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը Հայաստանի բնության պետական թանգարանում ստեղծեց Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն:
Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալիս այցելելու ՀՀ ԲՀՊՏ-երի գեղատեսիլ վայրեր, որտեղ զբոսաշրջիկները կարող են հմայվել տեղի յուրօրինակ բնությամբ, ծանոթանալ գողտրիկ անկյուններին, տարածքի բազմազան բուսական աշխարհի և կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ, հատուկ դիտակետերից հետևելու նրանց տեղաշարժը, ինչպես նաև կհյուրընկալվեն տեղի համայնքի բնակիչների կողմից և կծանոթանան նրանց կենցաղին,ս ովորույթներին և կհամտեսեն էկոլոգիապես մաքուր սնունդ:
1.«Խոսրովի անտառ» պետական արգելոց
2.«Զանգեզուր» կենսոլորտային համալիր
3. «Սևան» ազգայինպարկ»
4.«Արփի լիճ» ազգայինպարկ
5.«Դիլիջան» ազգային պարկ
6. Արգելոցապարկային համալիր
7.«Զիկատար» բնապահպանական կենտրոն»
Էլ,հասցե՝ ecotourism@env.am
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց