ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը: Վեց տարի անց` 1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով վարչությունը վերակազմավորվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի: 1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ (թիվ 119) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի: Հետագայում` 1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ այն վերանվանվել է Բնության պահպանության պետական կոմիտեի: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով կոմիտեն վերակազմավորվել է Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության: 1995 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությունը վերանվանվել է Բնության պահպանության և ընդերքի նախարարության:

Գերատեսչությունը «ՀՀ բնապահպանության նախարարություն» անվանումը կրում է 1996 թվականի նոյեմբերի 8-ից:

2000 թվականին 6 ամսով նախարարությունը լուծարվել է և ներառվել ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կազմի մեջ:

Բնապահպանական կառույցը ղեկավարել են`

Էրիկ Գրիգորյան /2018թ. - առ այսօր/

Արծվիկ Մինասյան /2016-2018թթ/

Արամայիս Գրիգորյան /2014-2016թթ/

Արամ Հարությունյան /2007- 2014թթ/

Վարդան Այվազյան /2001-2007թթ/

Մուրադ Մուրադյան /2000-2001թթ/

Գևորգ Վարդանյան /1998-2000թթ/

Սարգիս Շահազիզյան /1997-1998/

Սուրեն Ավետիսյան /1994-97թթ/

Կարինե Դանիելյան /1991-94թթ/

Վռամ Թևոսյան /1991թ./

Հենրիկ Թարջումանյան /1986-90թթ/



ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Բնապահպանության նախարար 2018թ.մայիսի 12-ից

 


 

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. հոկտեմբերի 17,  Կապան քաղաք

Կրթություն
1995-2000թթ._Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
2004-2005թթ._Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր
2007թ._Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր
2008-2009թթ._ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն
2018թ. մայիսի 12-ից  նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար,
2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ,
2017թ._ՀՀ վարչապետի օգնական,
2016-2017թթ._Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ,
2015թ._Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ,
2015թ._ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ,
2015թ._ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ,
2015թ._ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ,
2015-2016թթ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ,
2014-2015թթ._ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով,
2014թ._Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ,
2014-2015թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու,
2014թ._ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ,
2014թ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ,
2011-2014թթ._Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող,
2011-2014թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ,
2011թ._«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնաետ,
2011թ._ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար,
2009-2011թթ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ,
2009թ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ,
2002-2009թթ._ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

Այլ տվյալներ 
2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է:
Կուսակցական պատկանելիությունը 
անկուսակցական
Անձնական տվյալներ 
Ամուսնացած է, ունի երկու որդի:



  Արծվիկ Մինասյան
 Բնապահպանության նախարար 2016-2018թթ.

 

 

Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին, ՀՀ Թալինի շրջան, գ. Ոսկեթաս

1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.-անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.-Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ

1998թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ դասախոս,
1996-1999թթ.-ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ,
1999-2000թթ.-ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ,
2000-2005թթ.-ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ,
2004-2005թթ.-դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում,
2005-2006թթ.-դասախոսել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում,
2005-2007թթ.-ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարի տեղակալ,
2007-2016թթ.-Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
2016թ. փետրվարի 24-ից սեպտեմբերի 27-ը - ՀՀ էկոնոմիկայի նախարար,
2016-2018թթ.  ՀՀ բնապահպանության նախարար:



 Արամայիս Գրիգորյան
 Բնապահպանության նախարար 2014-2016թթ.

 

 

Ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին, Արարատի շրջան, գ. Ավշար
1983-1988թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտ
1987-1988 թթ. – Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ
1988-1989 թթ. – ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար
1994-1996 թթ. – Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ
1997-2003 թթ. – «Արաքս-1» ՍՊԸ` գնորդ, փոխտնօրեն, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն
2003-2007 թթ.– ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
2007-2008 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2008-2009 թթ.– ՀՀ գյուղատնտեսության նախարար
2013-2014 թթ.- ՀՀ Արարատի մարզպետ
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում:



 Արամ Հարությունյան
 Բնապահպանության նախարար 2007-2014թթ.

 

 

Ծնվել է 1967 թ. հուլիսի 20-ին, Նաիրիի շրջան, գ. Եղվարդ
1985-1992 թթ. սովորել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ
1984-1985 թթ. Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամաս` բանվոր
1988-1992 թթ. «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար
1992-1994 թթ. ՌԴ-ում զբաղվել է առևտրային գործունեությամբ
1994-1996 թթ. «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն
1996-1999 թթ. «Հայպտուղարտ» ՊՁ տնօրեն
1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2003 թ. մայիսից ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2004-2007 թթ. ՀՀ քաղաքաշինության նախարար
2007թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարար
2008 թ. ապրիլից կրկին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում
2013-2014թթ. ՀՀ բնապահպանության նախարար
2014 - 2015 թթ.՝ Կոտայքի մարզպետ
2015 թ. ապրիլի 2-ից՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, Սյունյաց արծիվներ ոսկե մեդալով, Լավագույն զինվորական ծառայության 2-րդ աստիճանի մեդալով, «Մայրական երախտագիտություն», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով և ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալով:


  
 Վարդան Այվազյան
 Բնապահպանության նախարար 2001-2007թթ.


 

 

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում
1978-1983թթ. ուսանել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում
1983թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում` որպես ապարատավար,
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում
1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ
1990-1991թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ, 1991-1995թթ.` Չարենցավանի հացի գործարանի տնօրեն,
1995-1996թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ,
1996-1999թթ.` Չարենցավանի քաղաքապետ
1995-2001թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2001-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարար
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ ՀՀԿ), 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
2004թ. պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով
2006թ. «Անանիա Շիրակացի» մեդալով:


 
 Մուրադ Մուրադյան
 Բնապահպանության նախարար 2000-2001թթ.

 

 

Ծնվել է 1957թ. օգոստոսի 4-ին Մուսալեռ գյուղում (Արմավիրի մարզ)
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում
1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկայի կառավարման ֆակուլտետը Մասնագիտությամբ` տնտեսագետ
1977-1979թթ. Մասիսի ստվարաթղթի կոմբինատում աշխատել է մեքենավար
1979-1982թթ. Դաշտավան գյուղի կոլտնտեսությունում` բրիգադավար
1982-1989թթ. «Հայկոոպ»-ում` շրջկոոպի շինանյութի խանութի տնօրեն
1989-1993թթ. եղել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի պետ
1996-1998թթ. ՀՀ ՊՆ զինվորական առևտրի վարչության պետ
2000-2001թթ. ՀՀ բնապահպանության նախարար
2004-2012թթ. «Արկամար» ՍՊԸ տնօրեն
1999-2000թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» խմբակցության անդամ
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից:



 Գևորգ Վարդանյան
 Բնապահպանության նախարար 1998-1999թթ.

 

 


Ծնվել է 1948թ.-ի դեկտեմբերի 20-ին Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում
1971թ. ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետը
1973թ. աշխատել է Երևանի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես ինժեներ
1974թ. Երևանի ավտոմատիկայի փորձարարական գործարանում որպես ինժեներ
1991թ. նշանակվել է ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար
1995-1998թ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
1998-2000թթ. ՀՀ բնապահպանության նախարար։

1. Երբ նախարար դարձա, ես ինձ համար կարևոր խնդիր համարեցի, առաջինը` Սևանի մակարդակը գոնե պահել, և հետո` բարձրացնել այն: Տարիներ շարունակ Սևանա լճից բաց է թողնվել տարեկան առնվազն 252 միլիոն խորանարդ մետր ջուր, մեր կատարած աշխատանքների արդյունքում հետագայում հնարավոր եղավ բաց թողնել 198 միլիոն խորանարդ մետր ջուր: Ծավալները հետո սկսեցին էլ ավելի նվազել:
2.Դժվար լուծվելիք խնդիրներ շատ կային. անտառի, հողի, օդի, ջրային ռեսուրսների պահպանությունը, էլ չեմ ասում հանքերը, որոնք շահագործվել էին վայրենաբար: Հարց դրվեց, որպեսզի ամեն մի հանք անձնագիր ունենա, դրա շահագործման համար լիցենզիա ստանան: Խնդիրներ շատ կային, բայց դրանք հնարավոր չէր մեկ տարում լուծել: Համենայն դեպս ես աշխատեցի, որպեսզի դրանց հիմքը դրվի գոնե: Ու կարծում եմ, որ բավական գործ արվեց: Օրինակ, անտառի հետ կապված հարցերը, իմ աշխատած ժամանակահատվածի վերջում արդեն անտառտնտեսություններում դրական արդյունք կարողացանք ստանալ: 90 % - ով հասել էինք մեր նախատեսած արդյունքին, բայց դե ժամանակ էր պետք, ժամանակը արագ էր ընթանում, իսկ գործերը դանդաղ էին գնում, և ես շատ բան չհասցրեցի անել:


 
  Սարգիս Շահազիզյան
 Բնության պահպանության և ընդերքի նախարար 1997-1998


 

 

Ծնվել է 1951թ. օգոստոսի 23-ին Աշտարակում,
1973թ. ավարտել է ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետը
աշխատել է Հայաստանի աշխարհագետների միությունում, այնուհետև Երկրաբանության ինստիտուտում, իբրև` ինժեներ
1994թ. աշխատել է ԵՊՀ-ում որպես շրջանավարտների բաշխման և ստաժավորման բաժնի վարիչ
1997թ. աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում որպես ՀՀ դեսպանության գործերի կառավարիչ, այնուհետև տեղափոխվել է Երևան, նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական
1997թ. հուլիսի 24-ին նշանակվել որպես ՀՀ բնապահպանության նախարար
1998-2007թ. եղել է ԵՊՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր։

1. Այդ ժամանակահատվածում ամրապնդվեց բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը, փայտագողեր հայտնաբերվեցին, անտառային հատվածներ, որտեղ կատարվել էին լուրջ անտառահատումներ: Մեր սուղ միջոցների հաշվին մենք կարողացանք կատարել անտառվերականգման աշխատանքներ: Այդ ժամանակահատվածում նախարարության կազմում ստեղծվեց Բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն, լուրջ աշխատանքներ սկսվեցին ‹‹Սևան›› ազգային պարկի ջրային ռեսուրսների, կենդանական աշխարհի, բուսական աշխարհի պահպանության ուղղությամբ, ձկնագողության դեպքերը բավականին պակասեցին: Ասեմ նաև, որ 1998 թ. երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ Սևանում բաց թողեցինք շուրջ 160 000 հատ գեղարքունիք տեսակի մանրաձուկ, ինչպես նաև 4,5 միլիոնի հասնող սիգ տեսակի մանրաձուկ: Այդ ընթացքում միջազգային կազմակերպություններին ներկայացվեցին համապատասխան ծրագրեր Գիլլի լճի վերականգման ուղղությամբ: Այնուհետև լուրջ ուշադրություն դարձվեց Հայաստանում կենսաբազմազանության պահպանության խնդիրներին: Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվեցին կենդանական և բուսական աշխարհի պահպանության մասին օրենքները: Կազմվեց անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր: Հայաստանը այդ ժամանակահատվածում սկսեց ակտիվորեն մասնակցել էկոլոգիական անվտանգության խնդիրների հետ կապված միջազգային թե գիտաժողովներին, թե կոնֆերանսներին, որտեղ ներկայացվեցին մեր տեսակետները: Հայաստանի կողմից ստորագրվեց Օրհուսի կոնվենցիան, որի շնորհիվ հասարակությանը տրվում էր իրավունք մասնակցելու բնապահպանական օրենսդրական, կատարողական որոշումներին, իրադարձոււթյուններին մասնակից լինելուն: Հայաստանը այդ ընթացքում ակտիվորեն սկսեց մասնակցել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ կապված խնդիրներին, մասնակցեց Կիոտոյի կոնֆերանսին: Կազմել ենք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության Ազգային գործողությունների ծրագիր` առաջին անգամ: Այդ ժամանակաընթացքում կազմվել է ‹‹ Կլիմայի փոփոխությունը և բնակչության առողջությունը՚ ›› աշխատանքը, որտեղ կատարվել են բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, կան քարտեզներ, որտեղ տրվում է նախկինում եղած Հայաստանի անտառների վիճակը, կիսաանապատային գոտու տարածումը, նշված է, թե ինչպես են դրանք փոփոխվել, ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա: Այդ ընթացքում կազմվել է նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից:
2. Հայաստանը մեր երկրագնդի ամենագողտրիկ անկյուններից մեկն է, որտեղ մենք ունենք, կարելի է ասել, գրեթե բոլոր հիմնական կլիմայական գոտիները, բնաշխարհի հիմնական կենսական գոտիները, որոնց պահպանությունը շատ կարևոր նշանակություն ունի: Այդ ուղղությամբ, կարծում եմ, պետք է լուրջ ուշադրություն դարձնել մատաղ սերնդի էկոլոգիական դաստիարակության խնդիրներին: Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ այդ աշխատանքները սկսվեցին, կազմվեցին համապատասխան փաստաթղթեր: Տեղեկություն չունեմ հետագա շարունակության մասին, բայց կարծում եմ, որ դպրոցից, մանկապարտեզից պետք է հայ երեխան դաստիարակվի, որ թուփը, ծառը փչացնել չի կարելի, որ բնությանը պետք է ուշադիր վերաբերվել, բնությունը պետք է չաղտոտել, իսկ հետագայում բնությունը ինքը ժողովրդին ավելի մեծ չափերով կվերադարձնի:


 
 Սուրեն Ավետիսյան
 "Բնության պահպանության և ընդերքի նախարար 1994-1997թթ



 

Ծնվել է 1951թ. ապրիլի 24-ին Երևանում
1968-1973թթ. ավարտել է ԵՊՀ -ի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը
1973թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտ որպես լաբորանտ
1981 թ. տեղափոխվել է ԳԱԱ փորզառական կենսաբանության ինստիտուտ
1975-1981թթ. աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող
1985-1986թթ. աշխատել է որպես գիտաշխատող
1986-1990թթ. ավագ գիտաշխատող
1986 թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1990-1992թթ. աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնության և շրջակա միջավայրի պահպանության և վարչա-տնտեսական հսկողության բաժնի վարիչ, վարչության պետի տեղակալ
1992թ. նշանակվել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ
1994 թ. եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնակատար
1994-1997թթ. եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար
1995թ. ստացել է Մոսկվայի միջազգային անկախ էկոլոգոքաղաքագիտական համալսարանի պրոֆեսորի գիտական կոչում
1996թ. ընտրվել է Միջազգային էկոլոգիայի ակադեմիայի թղթակից անդամ,
մասնակցել մի շարք բնապահպանական ծրագրերի մշակմանը
2001թ.-ից դասախոսել է ԵՊՀ -ի կենսաբանական ֆակուլտետում
2002թ.-ից «Գիտելիք» հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալն էր
Մահացել է 2010թ. հունվարի 26-ին։  

1.Ամենակարևորներից մեկը, որ ես համարում եմ, Սևանա լճի պրոբլեմն էր. լիճը 1991 թվականից սկսած դատարկվել էր էներգետիկ նպատակներով ջուրը վերցնելու պատճառով: 1994 թվականի երկրորդ կեսին արդեն Սևանից ջրի բացթողումները սկսվեցին թույտրվել միայն և միայն կառավարության որոշման հիման վրա, այսինքն, ամեն մի միլիոն խորանարդ մետրի համար լուրջ պայքար էր գնում կառավարությունում, այնուամենայնիվ մինչև 1996 թվականը Սևանա լճի մակարդակը իջնում և իջնում էր: Այդ միջոցառումների արդյունքում առաջին անգամ մակարդակը երկու սանտիմետրով բարձրացավ 1997 թվականի վերջերին: Երկրորդ խնդիրը, իհարկե, անտառահատումներն էին: Հասանք այն բանին, որ կամաց կամաց նվազեցրինք հատվող անտառների ցուցանիշները: 1994 թվականից հետո կամաց կամաց կայացավ այն նախարարությունը, որն այսօր դուք տեսնում եք: 19951996 թվականներին նախարարության կազմում սկսեցին ընդգրկվել սկզբից Ընդերքի պետական վարչությունը, հետո Հայանտառ պետական ձեռնարկությունը, Հիդրոմետ պետական ծառայությունը, Պաշարների հանձնաժողովը: Նախարարությունում ներգրավվեցին բավականին շատ մասնագետներ, այդ ժամանակ էլ սկսեցինք մտածել միջազգային կազմակերպությունների հետ անտառվերականգման և անտառշինարարական աշխատանքների կատարման մասին:

2. Աշխատանքները, որ մենք ժամանակին սկսեցինք և կուզենայինք ավարտված տեսնել, հիմա արդեն կայացած են և շուտով իրենց արդյունքը կտան, քանի որ այսօր ճիշտ քաղաքականություն է վարվում բնագավառում:
Օգտվելով առիթից ուզում եմ իմ գործընկերներիս շնորհավորել նախարարության 20-ամյակի կապակցությամբ և ցանկանալ հաջողություն իրենց դժվարին գործում: Ասում եմ` դժվարին, որովհետև իրոք շատ դժվար, անշնորհակալ աշխատանք է, չերևացող աշխատանք է, բայց որը պահանջում է շատ լուրջ, համառ պայքար, և այդ պայքարում հաղթելու համար ցանկանում եմ, որ իմ գործընկերները` բոլորը, կարողանան ժողովրդի, հասարակական կազմակերպությունների ավելի լայն զանգվածներ ներառել իրենց գործում: Այդ դեպքում անպայման կունենան հաջողություններ:


 
 Կարինե Դանիելյան

 Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար 1991-1994թթ


 

 

Ծնվել է 1947թ. հունիսի 9-ին, Երևանում
1964-1970թթ. սովորել է ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ֆակուլտետը
1971-1974թթ. սովորել է գիտությունների Ազգային ակադեմիայում
1975թ.-ից Կենսաբանական գիտությունների թեկնածու է
1976-1980թթ. աշխատել է կենսաբանության փորձարարության ինստիտուտում
1991-1994թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարար
1999թ. աշխարհագրական գիտությունների դոկտոր
1995թ. դասախոսում է ԵՊՀ -ում
1998 թ.-ից Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ
1999 թ. շնորհվել է աշխարհագրական գիտությունների դոկտորի կոչում
2009 թ.-ից ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ
2009 թ.-ից ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ
2010 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում
2012թ. պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
2013 թ. Երևանի պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ:

1. Այն ժամանակ կարևորագույն խնդիրներից միջազգային ասպարեզ դուրս գալն էր: Երբ մենք սկսեցինք աշխատել, առաջին իմ տպավորությունն այն էր, որ կարծես աշխարհը փլվեց մեր գլխին. մինչ այդ միայն Մոսկվան էր հարաբերվում համաշխարհային հանրության հետ, և հանկարծ ստացվեց այնպես, որ ինքներս պիտի դա անեինք: Իսկ դրան պատրաստ չէինք:
Կարծում եմ հաջողվեց այդ խնդիրը լուծել: Հաջողվեց նաև հիմնադրել մի շարք միջազգային ծրագրեր, որոնք հետո իրականացվեցին:
1993 թվականին հրատարակվեց առաջին Ազգային զեկույցը: Ասես, որ այն ժամանակ ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն է ազգային զեկույց հրատարակել: Հնարավորությունները շատ սուղ էին, և հրատարակությունը շատ համեստ տեսք ուներ:
1991-93 թվականնեևրին անկախ պետության օրենսդրության հիմքերը սկսեցին ձևավորվել, և նախարարությունն աջակցում էր այդ գործընթացին:
2 Տեսական հարթության մեջ շատ բան արվեց, պրակտիկայում` շատ քիչ: Պատերազմը, շրջափակումը կաշկանդում էին մեզ: Երկրի գոյության խնդիրն էր դրված, և մենք բնապահպանական առումով մեծ կորուստներ ունեցանք, անտառները հատվեցին: Իմ ֆունկցիան էր կառավարությունում հարց բարձրացնել, որ կա պրոբլեմ և հարկավոր է այն լուծել, բայց միշտ պատասխան էի ստանում, որ երկրի գոյատևման խնդիր է դրված: Ինձ ասում էին, որ իմ բարձրացրած խնդիրները ժամանակավրեպ են: Այս առումով, իհարկե, շատ քիչ բան հաջողվեց, չհաջողվեց երկրում հաստատել կարգ ու կանոն բնապահպանական իմաստով, հասնել նրան, որ օրենսդրությունը գործի, և այստեղ ես իմ մեղքի բաժինը ունեմ:


 
 Վռամ Թևոսյան
 Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար 1991թ


 

 

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում
Սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետում
1977 – 1980 թթ. «Նաիրիտ» ԳԱՄ, հերթափոխի պետ, տեխնիկական բաժնի քլորօրգանական սեկտորի պետ
1980 – 1989 թթ. ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության բնապահպանական գերատեսչական ծառայության կովկասյան ինժեներատեխնոլոգիական տեղամասի պետ
1990 – 1991 թթ. ՀՀ Բնության պահպանության կոմիտեի նախագահ
1992 թ. ՀՀ Ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի էկոլոգանոոսֆերային կենտրոնի գիտաշխատող
1993 – 1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման հանձնաժողովի փորձագետ
1995 – 1999 թթ. «Բուրգ» ՍՊԸ տնօրեն
2000թ.-ից պայմանագրային աշխատանքներ, այդ թվում. ջրօգտագործման, ջրահեռացման, մթնոլորտային արտանետումների նորմատիվների նախագծեր, մաքրման կայանների և սարքավորման նախագծեր, բնապահպանական ծրագրեր։

1. Տարվեց զգալի աշխատանք, որ կառույցի աշխատանքը լինի թափանցիկ, կանխատեսելի: Կարծում եմ որ որոշ հաջողությունների հասանք, նոր իրավական դաշտի ստեղծման հիմք դրեցինք: Շրջանառվում էր մի նախագիծ, ըստ որի Բնության Պահպանության Կոմիտեն նոր կառավարության կազմում պետք է լիներ կառավարությանն առընթեր վարչություն, բայց մեզ հաջողվեց փոխել տալ այդ նախագիծը և կառույցն ամրագրել որպես նախարարություն:
2. Պիտի խոստովանեմ` մինչ այդ աշխատանքը ես չունեի վարչական փորձ և հավանաբար այդ պատճառով ինձ չհաջողվեց արագ կազմակերպել աշխատանքը նորովի: Ինձ համար գլխավոր խնդիր էր ուժեղացնել, կայունացնել մոնիտորինգի համակարգը, որպեսզի ունենայինք էֆեկտիվ ինֆորմացիա: Գիտեք, որ ինֆորմացիան է ամեն ինչ որոշում: Բացի այդ, նպատակ ունեի ստեղծել մի մարմին, որն այդ ինֆորմացիան կարողանար վերլուծել և գիտական որոշումներ տալ, մշակեր քաղաքականություն, որի հիման վրա կգործեին մնացած բոլոր կառույցները: Չհաջողվեց, չհասցրեցի:


 
Հ. Թարջումանյան
1986-90թթ. Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահ


 

 

 Ծնվել է 1927թ. Կոտայքի շրջանի Ձագ գյուղում
1951թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը
1951-1959թթ. աշխատել է Հայաստանի տարբեր մեքենատրակտորային կայաններում
1961-1962թթ. եղել է ՀԿԿ Բասարգեչարի շրջկոմի առաջին քարտուղար
1963-1964թթ. աշխատել է Մարտունու գյուղատնտեսական արտադրական վարչության պետ
1965-1967թթ. եղել է «Հայգյուղտեխնիկա» միավորման նախագահ
1967-1969թթ. եղել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար
1969-1975թթ. աշխատել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի նախագահ
1975-1985թթ. եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար
1958-1990թթ. աշխատել է շրջակա միջավայրի, ապա՝ բնության պահպանության պետկոմի նախագահ
Մահացել է 2014թ.:

‹‹Բնապահպանական հարցերն անտեր էին,- հեռախոսազրույցի ընթացքում ասաց նա:- Աջ ու ձախ անտառները ոչնչացնում էին, աջ ու ձախ շրջակա միջավայն աղտոտվում էր: Կադրերի ընտրությունից հետո Կոմիտեն գործի անցավ, մեկնարկեցին պետության ջրերի օդի մաքրման աշխատանքները, բարձրացվեցին ֆլորայի ու ֆաունայի պահպանման հարցերը, ստեղծվեցին կանաչ տարածքներ: Երևան հանվեց Սևանի, նախապես կազմված, ծրագիրը, որը նախատեսում էր ջրի բացթողումների նվազեցում: Կոմիտեն որոշում էր կայացնում բոլոր խոշոր պլանները բնապահպանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:
Ծրագրեր շատ կային, բայց անկատար մնացին››:

<
>