Մշակվում է <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Ողջի գետից՝ 3.3 լ/վրկ նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։
Բացվել է լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Դեկտեմբերի 18–ին Երևանում տեղի է ունեցել լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Իրականացվել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ նախարարության ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակման միջոցառմանը։
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։
<<Գաջ>> ՓԲ ընկերության Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
Երևանի <<Գաջ>> ՓԲ ընկերության Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ /<<Գաջ>> ՓԲԸ
Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիրը
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Մշակվում է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքում Վահան Նիկողոսյանի կողմից սեփական հողատարածքի ոռոգման նպատակով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.94 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.2-47) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Բնապահպանության նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ
Իրականացվում են ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ
Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։
<<ՍՎ ջուր>> ՍՊԸ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն / <<ՍՎ ջուր>> ՍՊԸ