Սեպտեմբերի 12-ից 15-ը Եվրոպական միությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Քարֆուր Հայաստան և ՍՊԱՐ սուպերմարկետների հետ բաժանել են 2650 բազմակի օգտագործման տոպրակ:
Սահմանափակենք միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։
Եթե արդեն ստացել եք բազմակի օգտագործման տոպրակ, մի՛ մոռացեք օգտագործել այն: Համատեղ ջանքերով պետք է հաջողենք էկո-մշակույթի ձևավորման չափազանց կարևոր գործընթացում:
ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԼԱՅՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
ՇՄՆ միջազգային համագործակցության արդյունքները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձը օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ՝
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17.09-22.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16.09-21.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով, 18-19-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ 5-րդ նստաշրջանում օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է. ԲՀՊՏ-ՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15.09-20.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 16-17-ին Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ 17 ՓՀԷԿ-երի ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։
Հոգատար ու պատասխանատու վարք դրսևորենք բնության և շրջակա միավայրի հանդեպ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ են ստանում քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (14.09-19.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11.09-16.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3- 8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևան քաղաքում
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (10.09-15.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ։
Տեղեկատվություն. Մինամատայի կոնվենցիայի Հավելված A–ի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան և 2018 թվականի մարտին դարձել Կոնվենցիայի Կողմ երկիր:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09.09-14.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են
Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ
ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։