Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը
Մեկնարկել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրը, որն իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրած 2.7 մլն դոլար դրամաշնորհով։
Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։
Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։
Պետություն-մասնավոր համագործակցություն՝ բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի մասին
«Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կազմակերպել է հերթական հանդիպումը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար։
2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան, ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։
«Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում՝ «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային քննարկում:
Հանդիպումը կազմակերպվել էր Բնապահպանության նախարարության, Թալինի քաղաքապետարանի և «Ուրբան» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ս.թ. հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Բնապահպանության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:
Բնակիչների հետ տարվող բացատրական աշխատանքները տալիս են ակնկալվող արդյունքները
2019թ. հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն Բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մի խումբ անձանց մասնակցությամբ։
Պարզաբանում
«Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ եւ նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։
Ամանորի ուղերձ
Հարգելի Հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ, որ գալիք 2019 թվականը լինի նվիրական երազանքների և կարևորագույն նպատակների իրականացման տարի: Վստահ եմ, որ այդ ցանկում հատուկ տեղ է զբաղեցնում առավել կանաչ, առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ Հայաստան ունենալու տեսլականը:
Էրիկ Գրիգորյան
Ամփոփվել են բնապահպանական հերթական ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքները
Տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի ավարտական աշխատաժողովը:
Ավարտի փուլում է Հայաստանի «Կենսաբազմազանության 6-րդ ազգային զեկույցի» պատրաստման աշխատանքները
Բնապահպանության նախարարությունում ավարտի փուլում են գտնվում «Կենսաբազմազանության 6-րդ ազգային զեկույցի» պատրաստման աշխատանքները։ Լինելով աշխարհում հարուստ կենսաբազմազանություն ունեցող 25, իսկ Եվրոպայում 2 թեժ կետերից մեկը՝ Հայաստանը նպատակային քաղաքականություն է տանում այն պահպանելու ուղղությամբ։
Տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանման նվիրված աշխատաժողով․ Հայաստանին հատկացվել է 154 հազար դոլար դրամաշնորհ
Բնապահպանության նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ։
Քննարկվել է կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները
Դեկտեմբերի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Կանաչ կլիմայական հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
«Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։
Բացվել է լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Դեկտեմբերի 18–ին Երևանում տեղի է ունեցել լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Իրականացվել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ նախարարության ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակման միջոցառմանը։