Կայքը վերաթողարկման փուլում է

Նախարար

 ԱՐԾՎԻԿ  ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` 0010, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ,
Կառավարական տուն 3

  (+374 10) 52-10-99, ընդունարան  (+374 11) 818-501, (+374 10) 52-10-99
 artsvik.minasyan@mnp.am,   վեբկայք` www.mnp.am 

 Պաշտոնը ստանձնել է 2016թ. սեպտեմբերի 27-ից
 

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ. 1 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, Թալինի շրջան, գ. Ոսկեթաս

Կրթություն
1979-1989թթ.-սովորել և գերազանցությամբ ավարտել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցը:
1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.-անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.-Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
2016թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար,
2016թ. փետրվարի 24-ից սեպտեմբերի 27-ը - ՀՀ էկոնոմիկայի նախարար,
2007-2016թթ.-Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
2005-2007թթ.-ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարի տեղակալ,
2005-2006թթ.-դասախոսել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում,
2004-2005թթ.-դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում,
2000-2005թթ.-ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ,
1999-2000թթ.-ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ,
1998թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ դասախոս,
1996-1999թթ.-ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան:
11 գիտական հոդվածների հեղինակ է:
Զինապարտ է, ունի պահեստազորի սպայի կոչում:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:  


<
>