Նախարարի տեղակալ

ՎԱՐԴԱՆ ԱՐՍԵՆԻ ՄԵԼԻՔՅԱՆ  

 (+374 11) 818-523

 deputy-minister2@mnp.am

Պաշտոնը ստանձնել է 2019թ.-ի հուլիսի 16-ից


 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ. հունվարի 9-ին, ք. Երևան

Կրթություն
•    1998 – 2002թթ. - Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավր

Աշխատանքային գործունեություն
•    Մարտ, 2018թ․ – հուլիս, 2019թ․, տեխնիկական առաջադրանքի ղեկավար, «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
•    Փետրվար, 2017թ․ – մարտ 2018թ․, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային փորձագետ, «Հաշվետվողականության համակարգեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման համար» ծրագիր, ՄԱԿ-ի ԵՏՀ / ՊԳԿ
•    Փետրվար, 2014թ․ – նոյեմբեր, 2017թ․, կլիմայական ռիսկերի մեղմման փորձնական ծրագրերի գծով ազգային փորձագետ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
•    Հուլիս, 2015թ․ – հունվար, 2017թ․, կլիմայի փոփոխության տեխնոլոգիական կարիքների գնահատման հարմարվողականության գծով փորձագետ, ՄԱԿ-ի ՇՄԾ / Դանիայի տեխնիկական համալսարան համագործակցություն, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ 
•    Փետրվար, 2014թ․ - հունիս, 2015թ․, կեղտաջրերի մաքրման կենսաբանական մեթոդների «Վեյսթնեթ» ծրագրի համակարգող, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն
•    Փետրվար – դեկտեմբեր, 2014թ․, ազգային փորձագետ, «Կենտրոնական Ասիայում և Կովկասում կանաչ տնտեսությունների համար անտառների կայուն կառավարում» ծրագիր, ՄԱԿ-ի ԵՏՀ / ՊԳԿ
•    Օգոստոս, 2011թ․ - դեկտեմբեր, 2013թ․, ծրագրի ղեկավար, «Սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացում հանուն կայունության» ծրագիր, Հայաստան ծառատունկ ծրագիր
•    Մայիս, 2010թ․ - օգոստոս, 2011թ․, համայնքային զարգացման մասնագետ, Հայաստան ծառատունկ ծրագիր
•    Հուլիս, 2006թ․ – մայիս, 2010թ․, ծրագրի օգնական, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
•    Դեկտեմբեր, 2005թ․ - Հունիս, 2016թ․, գնումների ադմինիստրատոր, «Արմենթել» ՓԲԸ
•    2002-2004թթ․, ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

Դասընթացներ    

  • Հոկտեմբեր, 2018թ․, Բոնն, Գերմանիա, ՄԱԿ-ի համակարգի անձնակազմի քոլեջ, ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության գրասենյակ, ՄԱԿ-ի աջակցությունը հարավ-հարավ և եռակողմ համագործակցությանը 2030թ․ օրակարգի իրականացման համար, մասնակցության հավաստագիր
    Հուլիս, 2017թ․, Բուդապեշտ, Հունգարիա, Կենտրոնական եվրոպական համալսարանի ամառային դպրոց, ՄԱԶԾ, Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և բնապահպանության կապը․ նորարարությունները աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, հավաստագիր
    Ապրիլ, 2014թ․, Աստանա, Ղազախստան, Կենտրոնական Ասիայում և Կովկասում կանաչ տնտեսությունների համար անտառների կայուն կառավարման վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողով, ՄԱԿ ԵՏՀ, մասնակցության հավաստագիր
    Փետրվար, 2012թ․ – հունիս, 2013թ․, Երևան, Հայաստան, Հայալաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն, բնապահպանության և կոնսերվացիայի հավատարմագրային ծրագիր
    Ապրիլ – մայիս, 2013թ․, Արիզոնա, ԱՄՆ, Գետավազանների կառավարման միջազգային սեմինար, ԱՄՆ անտառային ծառայություն

Լեզուներ` 
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

<
>