Նախարարի տեղակալ


Տիգրան Վիգենի Սիմոնյան

   (+374 11) 
 t.simonyan@env.am

 Պաշտոնը ստանձնել է 2020թ.-ի Սեպտեմբերի 22-ից

 

 

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:


Կրթություն

  • 1996 թվականին ավարտել է ք.Աբովյանի N10 միջնակարգ դպրոցը (գերազանցությամբ):
  •  2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):
  • 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):
  • 2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:
  •  Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի:
  • Վերապատրաստվել եւ մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում եւ եւ Ավստրիական հանրապետությունում:


Աշխատանքային գործունեություն

  • 2002-2005 թվականներին ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005թվականից առ այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:
  • ՀՀ իրավաբանների միության անդամ է: 
  • 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:
  • 2015-2019թ.թ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
  • 2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախհանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):
  • 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

<
>